Չինական մեծ պատը եթե հայերը փորձեին սարքել, միանշանակ հիմա աշխարհն այդ պատը չէր ունենա:

Իմ կարծիքով՝ Բաբելոնի աշտարակը տարբեր ազգեր չեն սարքել, ոչ էլ Աստված մարդկանց լեզուներն ա փոխել, ուղղակի ինչ-որ մի պահ «պրառաբը» որոշել ա էժան աշխատուժ վարձել, ու մոտակայքում չինացի չի եղել, և քննարկումների արդյունքում հայերն են դիտարկվել որպես ամենահարմար թեկնածու: Դե, բնականաբար, հայերի մեջ պաշտոն են բաժանել, ու սկսել են աշխատանքները: Ամեն մեկը որոշել ա մյուսի տակը փորել ու դա արել ա բառիս բուն իմաստով: Սկսել են հարկերը կամաց-կամաց փորել, որ «պրառաբը» թերությունների համար խոսի վերադասի վրա և փորողին տանի ավելի վեր, ու սենց էլ Բաբելոնի աշտարակը քանդվել ա: Հետո, երբ որոշել են մեզ սպանել նման բանի համար, մեր սովորության համաձայն՝ մեկին գտել ենք, տվյալ դեպքում Հայկին, համախմբել ենք նրա կողքը, որ մեզ վերջնական չոչնչացնեն:

Հ.Գ. Հայի գլխին մինչև կործանման վտանգ չի կախվում, իրար քցում ու իրար տակ են փորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել