Tert.am-ը գրում է.

Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է մասնակիցների կազմը:

Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Էդգար Խաչատրյանին,- հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հարկ է նշել, որ Էդգարը կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում:

Էդգարից բացի թիմում տեղ են գտել հետևյալ ըմբիշները. 59 կգ. Ռոման Ամոյան, 66 կգ. Միհրան Հարությունյան, 71 կգ. Վարշամ Բորանյան, 75 կգ. Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ. Էդուարդ Սարգսյան, 85 կգ. Մաքսիմ Մանուկյան, 98 կգ. Արթուր Ալեքսանյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել