Image result for մերի մահվան դեպք էրեբունիումՄերիի մահվան թեման էլ «փակվեց-գնա՞ց»... Ես ասել եմ ու էլի կասեմ՝ ես էս թեման հիշում եմ....
Արդեն, կարելի է ասել, մեկ ամիս անցել է, ինչ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, երբ բժշկի անուշադրությանն պատճառով ու թոքաբորբի ճիշտ չհայտնաբերման պատճառով մահացավ ծննդկանը, որից հետո էլ երեխան... 
Ինչպես շատ դեպքերում, էս դեպքում էլ բոլոր պատասխանատուները շատ արագ նույն ստանդարտ տեքստը գրեցին՝ մենք հետամուտ ենք լինելու, որ էս հարցը շաաատ արագ բացահայտվի, ու ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ հետամուտ էղան այնքանով, ինչքանով.... 
Բայց ես ավելի քան վստահ եմ, որ էս թեման էլ փակվի, գնա, վաղը, մյուս օրը մենք էլի նման դեպքեր կունենանք... 
Հարց Առողջապահության նախարարությանը՝ բա ինչի՞ մեկը չի պատժվել մինչև հիմա։ Ինչի՞ ա առաջին հայացքից մեղավոր բժիշկը դեռ աշխատում, դե գոնե թող չաշխատեր, մինչև տեսնեինք՝ ինչ կարձանագրեր հետաքննությունը... Հո մենակ խոսքերով չի՞, որ դուք հետամուտ եք լինելու, սենց որ հետամուտ եղաք, վաղը, մյուս օրը սենց դեպքերից խուսափելն անհնար կլինի.... 
Ինչ եմ ուզում ասեմ՝ գոնե առողջապահության համակարգում իրականում հետամուտ եղեք, որպեսզի մարդկանց կյանքերը վտանգի տակ չլինեն.... 
Ես որ դեռ ոչ մի հետամուտի արդյունք չեմ տեսնում.. էն էրեխեն մեռավ, գնաց, իսկ կյանքը շարունակվում է, ու ոչ մեկ չի պատժվել.... 
ԱՄԵՆ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել