Tert.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի ներգաղթյալների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքում հայտնի «Апраксин двор» առևտրի կենտրոնի տարածքում։

Ծեծկռտուքի ընթացքում 3 մարդ վիրավորվել է։ Նրանցից մեկը եղել է 32, մյուսները՝ 28 և 31 տարեկան։

Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության մեքենայի մեջ մահացել է, մնացածը հոսպիտալացվել են։ Ադրբեջանցիներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել