Լատինամերիկյան երկրների ոստիկանության աշխատակիցները երբեմն «այցելում են» նարկոբարոնների շքեղ առանձնատներն ու խուզարկություններ իրականացնում, և այդպիսի ամեն խուզարկությունների ժամանակ այնպիսի էլիտար, թանկարժեք, անհեթեթ ու էքստրավագանտ բաներ են առգրավում, որ դա առանձին հոդվածի է արժանի: Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում նարկոբարոնների տներում հայտնաբերված և առգրավված ամենաուշագրավ բաները:

Սկսենք նարկոբարոնների տան ինտերիեր-էքստերիերից…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Ջակուզի ունեցող մարդիկ քիչ չեն, իսկ այ հենց տան տակ գտնվող քարայրում կառուցված ջակուզիով կարող են պարծենալ քչերը:

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Ու շա՜տ էլ որ այլ մարցամաքում ես ապրում, ո՞վ է ասել, որ չես կարող ետնաբակումդ միջերկրածովյան ոճի լողավազան ունենալ…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Իրեն հարգող նարկոբարոնն այնքան է սիրում կենդանիներին, որ պետք է ունենա սեփական կենդանաբանական այգին: Մեքսիկացի նարկոբարոնների առանձնատանը կից սեփական կենդանաբանական այգում ոստիկանները հայտնաբերեցին՝

երկու սև հովազ...

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

8 առյուծներ...

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

և մեկ խիստ հազվագյուտ սպիտակ վագր...

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Բացի դրանից, նարկոբարոններն արվեստի գործերի մեծ սիրահարներ են, ու նրանց տներից հաճախ հայտնաբերում են արվեստի գլուխգործոցներ, որոնցից շատերն անհայտ կորած էին համարվում կամ էլ գողացված…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Ու որպես շքեղ կյանքի սիրահարներ՝ նարկոբարոնները չեն կարող գոյատևել առանց թանկարժեք զարդերի ու մեքենաների, որոնք պարբերաբար առգրավվում են ոստիկանության կողմից ու հանվում աճուրդի:

Նման մի աճուրդում նարկոբարոնին պատկանած Piaget ոսկյա ժամացույցը միանգամից վաճառվեց 70.500 դոլարով:

Դե իսկ հսկայական ադամանդներով մատանիներն ընդհանրապես սովորական լոտեր են նման աճուրդներում:

Լամբորջինիներն ու այլ սպորտային անվանի մակնիշները վաղուց արդեն պարտադիր ատրիբուտներ են իրենց հարգող նարկոբարոնների ավտոտնակներում: Օրինակ՝ այս մեկն առգրավվել ու աճուրդի է հանվել բրիտանացի նարկոբարոն Վինսենտ Գրեհեմի ձերբակալությունից հետո:

… ու այլ թանկարժեք մեքենաներ էլ կարելի է գտնել նրանց ավտոտնակներում:

Իսկ սա մեքսիկական նարկոբարոններից մեկի տնից առգրավված զրահամեքենան է, որով նրա կարտելը թմրանյութերի ու փողի մեծ խմբաքանակներ էր տեղափոխում:

Բայց օրիգինալ տրանսպորտային միջոցները, որոնք հայտնաբերվել են նարկոբարոնների մոտ, այսքանով չեն սահմանափակվում: Օրինակ՝ Կոլումբիայում քանիցս առգրավվել են հատուկ արագընթաց նավեր ու մինի սուզանավեր, որոնցով կոլումբիացի մաքսանենգերը ԱՄՆ են տեղափոխում կոկաինի մեծ խմբաքանակներ՝ աննկատ մնալով ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության ծառայության համար:

Սակայն նարկոբարոնների տներում առավել հաճախ հանդիպող ամենայուրահատուկ գտածոները նրանց զենքերն են: Նարկոբարոններն առանձնակի թուլություն են տածում ոսկյա ու թանկարժեք քարերով պատված զենքերի նկատմամբ:

Մարիամ Աստվածածնի պատկերով ոսկյա բռնակ ունեցող ատրճանակ…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Կամ էլ, չգիտես ինչու, «Վերսաչե» փորագրված անունով ու ոսկյա փողով ատրճանակ…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Ոսկյա, արծաթյա, պլատինե ատրճանակներ…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Ու էլ ի՞նչ նարկոբարոն, եթե չունենա ոսկյա Կալաշնիկով…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

… ու պարզապես զենքեր, բազմաթիվ ու բազմապիսի զենքեր...

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Իսկ զենքերից շատ միայն մեկ բան կարելի է գտնել նարկոբարոնների տներում. փող, ահռելի քանակությամբ կանխիկ գումար, որը ոչ միայն թաքցված է տան բոլոր անկյուններում, այլև դարսված է հատուկ պահեստներում…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

… բառիս բուն իմաստով ամեն անկյունում ու ամեն ծակուծուկի մեջ…

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

В «гостях» у мексиканского наркобарона богатство, деньги, интересно, мексика, наркобарон

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել