Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ստորագրել՝ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետ նշանակելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակվել 2015 թվականի նոյեմբերի 1-ը։

«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 84-րդ հոդվածի 2-րդ կետով և 109-րդ հոդվածի 1-ին կետով՝ հանձնարարում եմ երկրում Միլլի մեջլիսի ընտրության օր նշանակել 2015 թվականի նոյեմբերի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել