Հետ բերեք նախկին «Ոչ թալանինը». նորը «յուղ ա վառում»: «Հայի բախտ» ասվածն ամեն անգամ ապացուցվում է... Լուրջ եմ ասում։ Արա, ոչ մի առումով բախտ չունենք էլի... Մի հատ լավ շարժում ունեինք, որի վրա հույս էինք դնում ու մեջքներին կանգնած էին, էդ էլ սարքին բարդաաակ.... 
Նոր նայում եմ «Ոչ թալանին» նախաձեռնության նոր անդամների ասուլիսն ու մտքում ասում եմ՝ «հեյ գիտի ժամանակներ»... Ո՞ւր կորաաան, արա։ Լուրջ նախաձեռնություն, ով գիտեր՝ ինչի են հավաքվում, ով գիտեր՝ ինչ պիտի աներ, համեստ տղերք, զուսպ իրենց մտքերի մեջ, պայքարելու մեծ ցանկությամբ, հետաքրքիր, խելացի մտքեր հայտնող, քայլերի հստակ հաջորդականություն ունեցող մարդիկ.... 
Հիմա ինչ-որ երեք տղա եկել նստել են, թե բա՝ սաաղ քըխ են, հեսա գալու ենք, փրկենք ու մեր պայքարը սկսենք սիրահարների այգուց... Ու էս պահին բան չգիտենք՝ ինչ ենք անելու, բայց, իմ արև, սեպտեմբերի մեկը հենց գա, մենք սաղ իմանալու ենք:
Կներեք բառիս համար, բայց էս տղերքի ասուլիսից պարզ դարձավ, որ հին «Ոչ թալանինը» չկա, որ էս տղերքը ոչինչ նախատեսած չունեն, որ էս տղերքը վերջում հակմեջ են անելու ամեն ինչ, ու անիմաստ ա էս տղերքի հետևից գնալ... 
Աստված տա, որ ես սխալվեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ էս պահի դրությամբ, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, էս տղերքի կողքին չեմ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել