Անհատական տների գները Երևանում մնում են անփոփոխ։

Միջինացված` 250 քմ շինության մակերես և 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երևանում 2015-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալներից, ըստ Երևանի վարչական շրջանների, գների պատկերը հետևյալն է եղել.

Միջին գները (դրամ)

Կենտրոն՝ 476100 
Արաբկիր՝ 383000 
Քանաքեռ Զեյթուն՝ 295000 
Նորք Մարաշ՝ 319200 
Ավան՝ 270500 
Էրեբունի՝ 239750 
Շենգավիթ՝ 255000 
Դավթաշեն՝ 276000
Աջափնյակ՝ 250050 
Մալաթիա-Սեբաստիա՝ 238000 
Նուբարաշեն՝ 150800

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել