Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում երկու լրագրող է ձերբակալվել, որոնք գիրք են գրել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ի մասին: Նրանց մեղադրում են շանտաժի միջոցով թագավորից 3 միլիոն եվրո շորթելու համար, հաղորդում է lenta.ru-ն:

Չարամիտները՝ 68-ամյա Էրիկ Լորանը և Կատրին Գրասյեն, առաջարկել են Մուհամեդ VI-ին վճարել իրենց, որպեսզի նրանք չհրատարակեն գիրքը, որտեղ իբր թագավորին վարկաբեկող տեղեկություններ կան:

Օգոստոսի 11-ին Լորանը հանդիպել է թագավորի փաստաբանի հետ և փոխանցել նրան իր պահանջները: Մարոկկոյի իշխանություններն արձագանքել են՝ ֆրանսիական ոստիկանություն դիմելով։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները սկսել են լրտեսել ենթադրյալ շանտաժիստներին: Նրանք նկարահանել են Մուհամեդ VI-ի հետ Լորանի և Գրասյեի հանդիպումը, որտեղ նրանց փոխանցվել է գումարի մի մասը: Այդ գումարով էլ ոստիկանությունը ձերբակալել է նրանց:

Էրիկ Լորանը 1993 թվականին լույս տեսած Մարոկկոյի նախկին թագավոր Հասան II-ի մասին գրքի հեղինակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել