Վերջին 20 տարում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 2.2 միլիարդ դոլարի ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա՝ 40 միլիոն: Հատկանշական է, որ ներմուծվող ապրանքատեսակների զգալի մաս է կազմում սննդամթերքը, սակայն հայկական ծագմամբ սննդամթերքի ներմուծումը Թուրքիայի տարածք արգելվում է: Թե՛ ազգայնական, թե՛ տնտեսական հարաբերությունները հաշվի առնելով՝ անթույլատրելի է այդ երկրում գենետիկորեն աճեցված լոլիկի, վարունգի կամ այլ սննդամթերքի վաճառքը հայկական խանութներում: Մի՞թե ժամանակը չէ՝ արգելանք դրվի Թուրքիայից ներմուծվող սննդամթերքի վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել