Հետաքրքիր բաների ես հանդիպում, երբ աչքի ես անցկացնում եվրոպական երկրներում ուսանողական ընդվզումների մասին փորձը: Օրինակ՝ Գերմանիայում ուսանողական ակտիվ կյանքի մասին հիշատակումներ կան 1800-ականներից, իսկ Ֆրանսիան շատ ավելի վաղ է իրեն դրսևորել այդ առումով:
Այսպես` Փարիզի Սորբոնի համալսարանում 1444թ. սեպտեմբերից մինչև 1445թ. մարտ ամիս տեղի էին ունենում ուսանողների կողմից դասադուլներ և գործադուլներ դասախոսական անձնակազմի կողմից համալսարանի հարկային արտոնությունների վերացման դեմ:
1446 թվականին ընդզվումներ տեղի ունեցան ԲՈՒՀ-ի ինքնավարության վերացման և այն Փարիզի Պառլամենտի ենթակայության տակ դնելու դեմ: Սորբոնի համալսարանի ուսանողները նաև ակտիվորեն դասադուլներ էին կազմակերպում իրենց ընկերներին ազատ արձակելու պահանջով, որոնց ձերբակալում էր ոստիկանությունը: Իսկ 1453թ. Սորբոնն ընդզվում էր ուսանող Ռայմոն Դե Մոնեգարի սպանության առթիվ.....

Հ.Գ. Այս մարդիկ 5-6 հարյուր տարի առաջ արդեն ունեցել են այնպիսի զարգացած հասարակություն, որն իր մեջ ներառել է գիտակից և սեփական իրավունքներն իմացող և դրանց համար պայքարի պատրաստ ուսանողություն: Իսկ մեզ մոտ ուսանողության մեծամասնության ուշք ու միտքն ամեն գնով դիպլոմ ստանալը, դրանից հետո մի տեղ տեղավորվելն ու ամուսնանալն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել