Բաղադրությունը

տավարի կամ խոզի աղացած միս՝ 800գր
սպիտակ հաց՝ 3-4 շերտ
սոխ՝ 2 գլուխ
սխտոր՝ 2 պճեղ
հում ձու՝ 1 հատ
պինդ եփած ձու՝ 4-6 հատ
մաղադանոս
աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը

Հացի շերտերը մանրացնում ենք բլենդերում, որ փշրանք դառնան:
Սոխը, սխտորը և մաղադանոսը մանր կտրատում ենք:
Ամանի մեջ ենք լցնում աղացած միսը, սոխը, սխտորը, հացի փշրանքները, վրան կոտրում հում ձուն, համեմում աղով, պղպեղով և լավ խառնում:
Ստացված զանգվածի առաջին կեսը լցնում ենք ուղղանկյունաձև ձևամանի մեջ, վրան շարում եփված ձվերը, ապա լցնում մսի երկրորդ կեսը:
Եփում ենք ջեռոցում 45-50 րոպե 200 աստիճանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել