Картинки по запросу սահմանադրությունԱյն, որ ոմանց երևակայությունն անսահման ճղճիմ է և մանկական, չէի պատկերացնի: Երբ ուշադիր կարդում ես Արմեն Մարտիրոսյանի արտահայտած դիրքորոշումը, հասկանում ես, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումն ի սկզբանե դատապարտված էր, և այլևս իմաստ չունի այդ կուսակցության ներկայացուցիչների հետ ողջամիտ ինչ-որ բան քննարկել: Անկեղծ ասած՝ սահմանադրագետներն առնվազն լուրջ չեն ընդունի նրանց կարծիքները, իսկ քաղաքագետներն այն կդասեն ֆանտազիայի ժանրին: Ըստ իս՝ Սահմանադրության նախագծում տարածքային ամբողջականության դրույթի ամրագրումը միանգամայն տեղին է և արդարացված: Իսկ հիմնական օրենքում ի՞նչ իրավական լուծում եք առաջարկում Արցախը Հայաստանին միավորելու համար: Էսպես որ գնաք, ցանկացած առաջարկվող դրույթ կհամարեք վտանգավոր և սարսափելի: Մի իմաստուն ասել է. «երբ խոսքը բերանիդ մեջ է, նա քո գերին է, երբ բերանիցդ դուրս եկավ՝ դառնում ես նրա պատանդը»: Ցավոք սրտի, ձեր մոտեցումները հիմնավորված չեն: Խիստ ցավում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել