Tert.am-ը գրում է.

Հասարակական կարծիքի հետազոտության Gallup ամերիկյան ինստիտուտը հրապարակել է իր 2015 Global Emotions զեկույցը, որում ներկայացված են աշխարհի տարբեր ազգերը / պետությունները` ըստ իրենց էմոցիոնալության:

Այսպես` աշխարհի ամենաէքսպրեսիվ պետությունների եռյակում են բացառապես Լատինական Ամերիկայի երկրներն են: Իսկ հետխորհրդային երկրները, ընդհակառակը, ցուցակի վերջում են:

Gallup-ի փորձագետները հարցումներ են անցկացրել աշխարհի 148 երկրներում` 1000-ական չափահաս բնակչի շրջանում: Վերջիներս պատասխանել են ցասման, թախիծի, անհանգստության, ուրախության և այլ` ընդհանուր 10 դրական ու բացասական էմոցիաների մասին հարցերին:

Ըստ այդմ` ամենաէմոցիոնալ երկրների տասնյակում են Բոլիվիան, Էլ Սալվադորը, Էկվադորը, Ֆիլիպինները, Նիկարագուան, Գվատեմալան, Իրաքը,Կամբոջան, Կոլումբիան, Կոստա Ռիկան:

Ցուցակը եզրափակում է Բանգլադեշը, որտեղ դրական ու բացասական հույզերի մասին հարցերին պոզիտիվ պատասխան է տվել բնակչության 37 տոկոսը:

Հետխորհրդային երկրներում այդ ցուցանիշը հետևյալն է` Ադրբեջան և Վրաստան` 38-ական տոկոս, Բելառուս` 39, Լիտվա, Ռուսաստան, Ուկրաինա` 40-ական տոկոս, Մոլդովա, Ղազախստան` 41-ական տոկոս, Թուրքմենիա, Ղըրղզստան, Էստոնիա` 42-ական տոկոս, Տաջիկստան` 43, Լատվիա` 44, Ուզբեկստան` 45 տոկոս:

Հայաստանը ցուցակում «առաջատարն» է` 46 տոկոս ցուցանիշով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել