Tert.am-ը գրում է.

Հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում խոսակցություններ չկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե մամուլում նորից շրջանառվում է տրանսպորտի թանկացման հնարավորությունը:

«Գիտեք, որ այդ հարցը ուսումնասիրվում է և շարունակվում են աշխատանքները, բայց ապագայում թանկացում չի լինելու»,- ասաց նա և ընդգծեց, որ չի կարող ասել, թե ապագան որքան ժամանակ է ենթադրում:

Դիտարկմանը, թե նախորդ տարի երթուղիներ սպասարկող ընկերությունները հայտարարում էին, թե չեն աշխատելու ներկայիս սակագնով, Հենրիկ Նավասարդյանը ասաց, որ ներկայումս էլ դժգոհություններ ու դժվարություններ կան, բայց իրենք փորձում են անել ամեն ինչ, որ ներկայիս գնով սպասարկեն ժողովրդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել