Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Պտղնի գյուղում, որտեղ այսօր սպանություն է տեղի ունեցել, կատարվում քննչական գործողություններ, մասնավորապես՝ քննչական փորձարարություն:

Մեր  տեղեկություններով, իրավիճակը գյուղում լարվում  է. սպանվածը, ով ապահով խավից էր, ազդեցիկ դիրք էր զբաղեցնում գյուղում, ուստի  կասկածյալի անվտանգության հետ կապված որոշակի մտավախություն  կա: Այդ պատճառով ոստիկանությունը  բազմապատկել է իր ուժերը գյուղում:   

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Պտղնի գյուղում այսօր սպանվել է  28-ամյա բնակիչը՝  համագյուղացու կողմից, վերջինս  ձերբակալվել է:

Սպանությունը տեղի է ունեցել երկու համագյուղացիների միջև կենցաղային վիճաբանության հետևանքով:  Ոգելից խմիչք օգտագործած տուժողը հայհոյել է, կասկածյալն էլ մտել է իր տուն, վերցրել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաձիգը և 500 մ հեռավորությունից կրակոցներ արձակել  տուժողի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով մահվան հանգեցրած չորս հրազենային վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել