Հայտնի ամերիկացի գրող, նոբելյան դափնեկիր, կանանց սրտերի հրաշալի գիտակ, կանանց պաշտող և հիասքանչ սիրահար Էռնեստ Հեմինգուեյն իր ամենահայտնի վեպերից մեկը՝ «Հրաժեշտ զենքին», նվիրել է իր պատանեկան կրքոտ սիրուն, ծագումով լեհուհի Ագնեսա ֆոն Կուրովսկուն, որը կարողացավ շատ երկար կապել իրեն Հեմինգուեին:

Ագնեսայի հետ սիրավեպը բռնկվեց Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբին: Այդ ժամանակ Էռնեստը շատ էր ցանկանում մեկնել ռազմաճակատ, սակայն բժշկական խորհուրդը արգելեց՝ վատ տեսողության պատճառով: Բացի այդ՝ ծնողներն էլ չէին ցանկանում լսել որդու խելահեղ ցանկության մասին: Սակայն ապագա գրողը փնտրում է այլ ուղիներ իր գաղափարը իրականացնելու համար:
Մի անգամ իմանալով, որ իտալական բանակին, որն այդ ժամանակ կատաղի մարտեր էր մղում, հարկավոր են կամավորներ, երիտասարդը վճռականորեն գնաց «Կարմիր Խաչ» ու պահանջեց ուղարկել իրեն Իտալիա: Պատերազմը նրան զվարճալի արկած էր թվում, սակայն մի քանի շաբաթ անց արդեն համոզվեց, որ այդպես չէ:
Նա ընդամենը 18 տարեկան էր, սակայն ռազմաճակատում նա երկար չմնաց: Մի օր, երբ երիտասարդ ամերիկացին տեղափոխում էր վիրավորներին, մեքենայի մոտ ռումբ պայթեց: Էռնեստը ծանր վիրավորվեց: Նրան տեղափոխեցին Միլանի հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց ուշքի եկավ: Երբ բացեց աչքերը նա տեսավ իրեն խոնարհված գեղեցկադեմ երիտասարդ աղջկա դեմք: Դա բուժքույր Ագնեսա ֆոն Կուրովսկին էր: Նա գիշերները հերթապահում էր վիրավոր զինվորի անկողնու մոտ, և նոր ծանոթները հնարավորություն ունեին մինչև լուսաբաց զրուցելու: Արշալույսին Էռնեստը քնում էր, իսկ Ագնեսը գնում էր հարևան հիվանդասենյակ՝ մյուս վիրավոր զինվորների մոտ: Երբ հիվանդը արթնանում էր ու չէր տեսնում հոգատար Ագնեսին իր կողքին, երկտող էր գրում ու խնդրում որևէ մեկին փոխանցել քույր Կուրովսկուն այդ հաղորդագրությունը: Շուտով ոչ մեկի համար գաղտնիք չէր այլևս նրանց սերը:
Ագնեսան յոթ տարով մեծ էր երիտասարդից... Չնայած դա ամենևին չէր շփոթեցնում էռնեստին և խոչընդոտ չէր հանդիսանում ամուսնանալու սիրելի աղջկա հետ: Էռնեստն իր ծննդյան 19-ամյակի օրը ամուսնության առաջարկություն արեց Ագնեսին: Աղջկա արձագանքն անսպասելի էր... Նա մերժեց առաջարկը՝ չնայած այն բանին, որ երիտասարդ ամերիկացու հանդեպ տածում էր բավականին լուրջ զգացմունքներ:
Ագնեսան գեղեցիկ էր, ազատ, անկախ, համարձակ էր, սիրում էր տղամարդկանց շրջապատում լինել... Չէր թաքցնում, որ ցանկանում է վայելել կյանքն ու սերը՝ անկախ բարոյական նորմերից ու նախապաշարումներից: Հիվանդանոցի վիրավոր զինվորները խենթանում էին շիկահեր գեղեցկուհու համար: Բնականաբար զգայուն, զգացմունքային էռնեստը խանդում էր իր սիրելիին... Մի անգամ, երբ Ագնեսան ցանկացավ մեկնել հանգստանալու իր ընկերների շրջապատում, իմանալով այդ տհաճ լուրը Էռնեստը բղավեց աղջկա վրա՝ պահանջելով, որ նա անհապաղ հրաժարվի ուղևորության մտքից: Այդ վեճին ներկա գտնվողները պատմում էին, որ նա կատաղությունից կորցրել էր ինքն իրեն ... Վիրավորական խոսքեր էր շպրտում աղջկա երեսին, անպատվում, նետում հագուստը հատակին, գոռում, ծայրահեղ կոպիտ պահում իրեն: Երիտասարդ բուժքույրն ավելի էր համոզվում, որ ընկերն անտանելի ծանր բնավորություն ունի: Ագնեսային հայտնի էր նաև, որ իր «ամբարտավան» ընկերը մեկ ուրիշ շատ ավելի լուրջ «թերություն» էլ ունի: Նա գիտեր, որ Էռնեստի մայրը անչափ խստաբարո, տիրական, իշխող կին է, և որ իր սիրելին անչափ վախենում է մորից ու նույնիսկ իր նամակներում մի անգամ չի հիշատակել իր անունը...իրենց սիրո մասին:
Նոյեմբերին բուժքրոջը տեղափոխում են Ֆլորենցիայի հիվանդանոց: Էռնեստը նորից է ամուսնության առաջարկ անում..աղջիկը կրկին մերժում է նրան:
Ագնեսը մեկնեց...երիտասարդ ամերիկացին անմիջապես նրան է ուղարկում զգացմունքներով լի նամակներ: Մի քանի օրից պատասխանում է աղջիկը, որ«կարոտել է անչափ, սարսափելի «քաղց» է զգում սիրելիի հանդեպ, և չի կարող մոռանալ Միլանում անցկացրած քաղցր ու խենթ գիշերները»:
Սիրահարների բաժանումը երկար չտևեց: Շուտով նրանք հանդիպեցին Միլանում...երկու ժամով... Դա նրանց վերջին հանդիպումն էր:
1919թ. հունվարին էռնեստ Հեմինգուեյը վերադարձավ հայրենիք... Շարունակվում էր նրանց նամակագրությունը... Ամերիկայից Իտալիա էին թռչում կրքոտ, հուսահատ, անսահման սիրով լեցուն նամակները: Գրողը խնդրում էր Ագնեսին գալ իր մոտ ամուսնանալ: Ագնեսը պատասխանում էր, «հարկավոր չէ այդքան շատ գրել...ես այն կատարյալ կինը չեմ, ինչպիսին դու համարում ես ինձ..ես ինձ համարում եմ չար: Ես վստահ եմ քո հանդեպ....հավատում եմ քեզ...դու զարմանալի մարդ ես ...քեզ մեծ ապագա է սպասվում..մնաս բարով, փոքրիկս...մի նեղացիր.»...Նույն նամակում նա գրել էր նաև, որ ամուսնանում է մի իտալացի հարուստ ազնվականի հետ:
Այս լուրը խախտեց էմոցիոնալ երիտասարդի հոգեկան հավասարակշռությունը: Նա մտածում էր ինքնասպան լինել...մի քանի օր ջերմում էր:
Սիրահարներն այլևս չհանդիպեցին: Էռնեստը շատ երկար չէր գտնում մխիթարություն ...կարոտում էր հիվանդանոցի բուժքրոջը, իսկ հետո սփոփանք գտավ ուրիշ կանանց գրկում: Էռնեստին դժվար չէր գրավել կանանց ուշադրությունը...նրա մեջ համադրվում էին ամենատարբեր որակները....ռոմանտիկ էր, երազկոտ, մանկան նման միամիտ, անմեղ, ապշեցնող, զարմանահրաշ, զգացմունքայնություն, զգայունություն ուներ:
Մոտ ընկերները նկատել էին, որ գրողը շուտ էր վիրավորվում, նեղանում...սակայն ջանասիրաբար թաքցնում էր իր թույլ կողմերն ու աշխատում էր թվալ համարձակ և ուժեղ: Նա ցանկանում էր ապացուցել կանանց, որ իդեալական տղամարդ է:
Միշտ պատմում էր կանանց մոտ ունեցած իր մեծ հաջողությունների մասին այն, որ ունեցել է մեծ թվով սիրուհիներ, որոնց թվում էին հայտնի ամերիկացի գեղեցկուհիներ, իտալացի կոմսուհիներ, եվրոպացի դերասանուհիներ: Ընկերները ժպտում էին, գիտենալով, որ գրողը մի փոքր չափազանցնում է իր սիրային արկածները, սակայն այն, որ նա դուր էր գալիս կանանց ՝ժխտել չէին կարող:
Հեմինգուեյի կյանքում շատ կանայք եղան, սակայն մտերիմներին խոստովանել էր, որ միայն Ագնեսին է սիրել կրքոտ և անմնացորդ:
Էռնեստ Հեմինգուեյը ամուսանացավ մի քանի անգամ....բոլոր կանայք էլ տարիքով մեծ էին նրանից:
Երբ գնում էր Եվրոպա սիրում էր լինել այն վայրերում որտեղ սիրել էր իր Ագնեսին:
Վերջին, չորորդ անգամ ամուսնացավ «Time» ամսագրի լրագրողուհի Մերի Ուելշի հետ, որը ստիպված էր դիմանալ, հանդուրժել ու աչք փակել ամուսնու բազմաթիվ սիրային արկածներին, դավաճանություններին, անհավատարմության վրա:
Մեծ գրողը ծանր դեպրեսիա էր տանում: Բուժումը ավելի խորացրեց այն:
Ի վերջո զգայուն և կասկածամիտ գրողը ինքնասպան եղավ...
Երբ Ագնեսա ֆոն Կուրովսկին իմացավ այդ մասին, նա ասեց. «Դա հենց սկզբից էր նրա մեջ դրված»...Նրա համար սիրելիի արարքը անսպասելի չէր: Ակնհայտ է, Ագնեսան լավ էր ճանաչում տարօրինակ ամերիկացու բուն էությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել