002

Չինացի այս աղջիկը հաքեր է, ով հայտնի է համացանցում SexyCyborg կեղծանունով: Նա կոնցեպտուալ մի նոր պրոյեկտ է իրագործել՝ հաքերական սարքավորումներ է ներդրել 3D տպիչով պատրաստված իր բարձրակրունկների մեջ և կարող է հաքերային հարձակում իրականացնել ու գողանալ գաղտնի տվյալները՝ պարզապես զբոսնելով զոհի գրասենյակում:

003

Մոդդինգի համար նա նախագծել է Wu Ying մոդելի բարձրակրունկները, որոնք իրենց անվանումը ստացել են ի պատիվ Ջեքի Չանի մարմնավորած մարտարվեստների վարպետ Խուան Ֆեյյհունի լեգենդար «գաղտնի հարվածի», որով նա շեղում էր իր հակառակորդին: «Քայլելով ես շեղում եմ զոհի ուշադրությունն իմ մարմնի վերին հատվածի վրա, ու նա չի էլ նկատում այն վտանգը, որը թաքնված է ոտնաթաթերիս մոտ», – բացատրում է աղջիկը:

Հարկ եղած դեպքում այս հաքերական սարքավորումները կարող են լիցքավորվել էլեկտրականության ցանցից: Յուրաքանչյուր կոշիկի մեջ կա դուրս եկող հատված, որը կարելի է դուրս բերել առանց կոշիկները հանելու:

004

005

SexyCyborg ստեղծել է կոշիկների մոդել 3D խմբագրիչի միջոցով ու տպել է բոլոր անհրաժեշտ դետալները և դրա համար նույնիսկ սեփական մարմինը 3D սկանավորման ենթարկելու կարիք չի ունեցել:

006

007

008

009

0091

Հաքերները սոցիալական ինժեներիայի տարբեր մեթոդներ են օգտագործում, որպեսզի հսկողության տակ գտնվող տարածքներ կարողանան ներթափանցել՝ իրենց հետ ունենալով հատուկ հաքերական սարքավորումներ, որոնք դժվար է թաքցնել պայուսակի կամ էլ ճամպրուկի մեջ, որովհետև դրանք կարող են ստուգվել անվտանգության ծառայության կողմից: Այսքանով հանդերձ՝ նման սարքավորումների քողարկումը կոշիկների մեջ հիանալի գաղափար է, որն էապես դյուրինացնում է հաքերների աշխատանքը, քանի որ այս սեքսուալ բարձրակրունկները դժվար թե հարուցեն ինչ-որ մեկի կասկածը:

010

011

SexyCyborg-ն առաջարկում է բոլոր աղջիկներին դիմել իրեն, եթե նրանք ցանկանում են սովորել ծրագրավորում ու հաքերություն (@SexyCyborg-ի էջը Reddit-ում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել