Tert.am–ը գրում է.

Տաջիկստանում Ռուսական 201-րդ ռազմաբազայի 2 զինվորական ազատազրկվել է` մեղավոր ճանաչվելով սպանության համար:

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ` ռազմական դատարանի որոշմամբ Ֆյոդր Բասիմով անունով զինվորականը դատապարտվել է 17, իսկ Իլդար Սախալով անունով զինվորականը` 13 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: Նրանք իրենց պատիժը կկրեն Ռուսաստանում:

Դատավարությունը անցել է Դուշանբեում ռազմաբազայի դատարանում. սակայն փակ դռների հետևում:

Նրանք մեղավոր են ճանաչվել անցած տարվա օգոստոսին 45-ամյա տաքսիստին սպանելու համար:

Ազատազրկված ռուսաստանցի զինվորականները համատեղ 1 մլն ռուսական ռուբլու փոխհատուցում կվճարեն զոհի ընտանիքին:

Զինվորականները հանցավոր պայմանավորվածությամբ տաքսիստին սպանել էին այն բանից հետո, երբ չէին կարողացել վերադարձնել նրանից պարտք վերցված 50 հազար ռուբլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել