Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից, ասաց, թե մամուլում հաճախ այնպես են նորությունները ներկայացվում, որ Թուրքիայում հստակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու:

«Այդպես չէ, քանի որ ամեն պահի կարող է կառավարություն ձևավորվել: Մենք խոսում ենք հավանական վաղաժամ ընտրությունների մասին»,-ասաց թուրքագետը՝ նշելով, թե կառավարություն ձևավորելու համար օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի լրացել:

Անդրանիկ Իսպիրյանն ասաց, թե Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի մաս էր կազմում երկրում քաոս ստեղծելը, որպեսզի գնա վաղաժամ ընտրությունների:

«Նա փորձում է առաջին անգամ համամասնական ընտրակարգով խորհրդարան անցած Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը հարվածել: Էրդողանը փորձում է թուրք-քրդական բախումները հրահրելով՝ մեղադրել Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն ահաբեկչության մեջ: Նա առաջիկա ընտրությունների համար իր կուսակցության համար բարենպաստ պայմաններ է ստեղծում»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել