Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ.

• ապրանքի անվանումը

• ծագման երկիրը

• արտահանողի և/կամ վերարտահանողի անվանումը:

Գերատեսչության կայքում նշվում է, որ մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝

պայմանավորված ՌԴ-ի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով և ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ անդամ-երկրների, այդ թվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով:

Արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշումը կպաշտպանի մեր արտահանողներին, որպեսզի այլ երկրների արտադրանքը հայկական պտուղ-բանջարեղենի անվան տակ չիրացվի ռուսական շուկայում, ինչպես նաև ՌԴ արտահանման գործընթացում խոչընդոտներ չլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել