Եթե ողջ աշխարհի բնակչությունը կազմված լիներ 100 հոգուց՝ պահպանելով ներկայիս տոկոսային համամասնությունը, ապա

– 57 հոգի կլինեին ասիացի, 21-ը՝ եվրոպացի, 14-ը՝ ամերիկյան մայրցամաքից, իսկ 8-ը՝ Աֆրիկայից:

– 52-ը կլիներ կին, իսկ 48-ը՝ տղամարդ:

– 30-ը կլիներ սպիտակ, իսկ 70-ը՝ այլ ռասաների ներկայացուցիչ:

– 30-ը կլիներ քրիստոնյա, 23-ը՝ մահմեդական, իսկ այլ կրոնների հետևորդների, աթեիստների ու անհավատների թիվը կլիներ 47:

– 89-ը հոգի կլիներ հետերոսեքսուալ, իսկ 11-ը՝ հոմոսեքսուալ:

– 6 հոգու ձեռքերում կենտրոնացած կլիներ աշխարհի հարստության 59 տոկոսը, ու նրանք բոլորն էլ Հյուսիսային Ամերիկայից կլինեին:

– 80 հոգի ապրելիս կլիներ ծայրաստիճան աղքատության մեջ:

– 70 հոգի կարդալ չէր իմանա:

– 50-ը պարբերաբար թերսնված կլիներ:

– Ամեն օր 1 մարդ կծնվեր, ու 1 մարդ էլ կմահանար:

– 1 մարդ կունենար բարձրագույն կրթություն, ու միայն 1 հոգի կունենար համակարգիչ:

Ու երբ Դուք արթնանաք վաղն ավելի շուտ առողջ, քան հիվանդ, ապա հիշեք, որ Ձեր բախտը խիստ բերել է՝ համեմատած միլիոնավոր այն մարդկանց հետ, ովքեր չեն ապրի մինչև այս շաբաթվա վերջ:

Եթե Դուք երբեք չեք մասնակցել ճակատամարտերի, չեք տանջվել քաղցից ու կտտանքներից, միայնությունից ու ազատազրկումից, ապա Դուք ավելի բախտավոր եք, քան 500.000.000 մարդիկ, ովքեր անցել են դրանցից մեկի կամ մի քանիսի միջով:

Եթե Դուք կարող ազատ դավանել այն կրոնը, որը ցանկանում եք ու չվախենալ հետապնդումներից, կալանքից, կտտանքներից ու մահվանից Ձեր ընտրության դիմաց, ապա հիշեք, որ 3 միլիարդ մարդ հենց հիմա չի կարող ասել նույնն իր մասին:

Եթե Դուք ունեք ուտելիք սառնարանում, տանիք՝ գլխավերևում ու հագուստ՝ պահարանում, ապա Դուք ավելի հարուստ եք, քան աշխարհի բնակչության 75 տոկոսը: Դե իսկ եթե Դուք բանկային հաշիվ ունեք ու գոնե մի քիչ գումար դրամապանակում, ապա հպարտացեք, որովհետև Դուք մտնում եք 8 տոկոս կազմող հաջողակ բնակչության մեջ:

Եթե Ձեր ծնողները մինչև հիմա ողջ են ու ավելին՝ չեն ամուսնացել, ապա Դուք իսկական բախտավոր մարդ եք, ինչպիսիք քիչ են անգամ Կանադայում ու ԱՄՆ-ում:

Եթե Դուք կարողացաք ինքնուրույն կարդալ այս գրառումը, ապա դա Ձեզ տարբերում է 2 միլիարդ Ձեր ժամանակակիցներից, ովքեր կարդալ չգիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել