Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց, որ կայուն քաղաքական զարգացումները Հայաստանի համար անհրաժեշտություն են:

«Մեր սահմանը դա մեր սահմանն է, և բոլորս գիտենք, որ մեր սահմանի համար պատասխանատու ենք, դրա համար կայունությունն անհրաժեշտ հանգամանք է մեր քաղաքական համակարգում, այդ թվում նաև կայուն կառավարում և որոշումների կայացման վստահելի համակարգ»,- ասաց նա և նշեց, թե, հետևաբար, քաղաքական համաձայնությունները պետք են: 

«Պետք է կարողանալ ճկուն և երկարատև կոալիցիաներ կառուցել և դրանով առաջնորդվել, կամ մեզանում մեծամասնության ձևավորման երաշխիքներ պետք է լինի՝ որոշումների կայացման գործընթացն անվնաս և անխափան դարձնելու նկատառումից ելնելով»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել