Картинки по запросу գեւորգ սաֆարյանՎաղուց արդեն սովորել ենք նրան, որ ՀԽ-ի նման խառնակիչ ու մուտիլովշիկական հասարակական-քաղաքական միավորում գտնելը Հայաստանում դժվար է, բայց դրա ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ապացուցեն, որ անպատասխանատու հայտարարությունների ու բացահայտ կլյաուզաների հարցում իրենք դեռ շատ նոր բաներ ունեն ցույց տալու:

Խնդրեմ, օրինակ, նույն պայքարիստ Գևորգ Սաֆարյանի վերջին մուտիտը. ասում ա՝ իրան «Այբ»-ից հեռացրել են իր քաղաքական հայացքների պատճառով, անմիջապես այն բանից հետո, երբ ինքը հերթական տիպիկ ՀԽ-ական էշությունն է արել՝ ձվեր նետելով նախագահական նստավայրի վրա: Ու որ կարդում ես, տպավորություն ա, որ մի լուրջ գործի էլ եղել ա, մինչդեռ արածը եղել ա ախռաննիկություն:

Ուրեմն, ինչի՞ է սա կապիկություն. մեր այս քաջ ակտիվիստին գոնե ես հիշում եմ դեռ փակ շուկայի մոտ այն ժամանակ դեռ Նախախորհրդարան կոչվող ՀԽ-ի ու Լֆիկի երկուստեք կապիկությունների ժամանակներից ի վեր և դրանից հետո չեմ հիշում այդպիսի մի ՀԽ-ական ակցիա, որի ժամանակ պարբերաբար աչքերի տակ կապտուկներ ստացող այս երիտասարդին բերման չենթարկեն, կամ էլ բարձրախոսով ինչ-որ մի հիմարություն չասի: Այսինքն՝ ասել, թե իր քաղաքական դիրքորոշման մասին մինչև նախագահականի վրա ձու նետելը դպրոցում չգիտեին, կլինի նագլի սուտ:

Սակայն քանի որ գործ ունենք ՀԽ-ականի հետ, ապա բացի տիպիկ կլյաուզնիկությունից՝ առնչվում ենք նաև մեկ այլ տիպիկ ՀԽ-ական բնորոշող կողմի հետ՝ խղճուկ ինտելեկտ ու տրամաբանական կապերի արհամարհում: Նույն Սաֆարյանն ասում ա, որ ինքն արդեն 1 տարի ա՝ աշխատում ա «Այբ»-ում, իսկ «Այբ»-ն առհասարակ ասում ա, որ ինքը հիմա էլ է աշխատում, պարզապես իրեն ու էլի մի քանի հոգու տեղեկացրել են, որ հաստատության կադրային ռեֆորմի արդյունքում իրենց կրճատելու են:

Հիմա հավանաբար խիստ բարդ ինտելեկտուալ հարց ունեմ Գևորգ Սաֆարյանին ու իր կողմնակիցներին. եթե կրճատումը կապված է քաղաքական հայացքների հետ, ապա ինչո՞ւ էին այդ նույն հայացքների մասին լավ էլ իմանալով (Գևորգը պարբերաբար հայտնվում է բոլոր լրատվականներում՝ հարցազրույցների, հայտարարությունների ու ցույցերի ժամանակ նկարահանվող տեսանյութերում)՝ նրան աշխատանքի ընդունում ու մի տարի դիմանում...

Հասկացաք, չէ՞, թե ինչ իրավիճակ ա իրականում: Սրան կրճատում են կոնկրետ այն պատճառով, որ որոշել են ինչ-որ կադրային փոփոխություններ անել, էն էլ տեսնելով, որ մեկ ա՝ կրճատելու են, որոշել ա, որ, չկա-չկա, բեր մի քիչ դիվիդենտներ հավաքենք՝ հիստերիկ շուխուռ անելով, թե քաղաքական հետապնդումների եմ ենթարկվում: Իսկ ինչում-ինչում, բայց հիստերիկ շուխուռ անելու ու իրականությունը խեղաթյուրելու հարցում Հիմնադիր խորհրդարանի ցանկացած անդամ մեծ գիտակ է: Ենթադրում եմ, որ այդ միավորում «գործի» ընդունելուց հենց դա էլ ստուգում են: Այսպես ասած՝ մուտիլովշիկության սերտիֆիկացիա են անցնում, նոր են դառնում ՀԽ-ական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել