Картинки по запросу գագիկ բեգլարյանՉգիտեմ՝ ինչու հիշեցի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի այն հատվածը, որտեղ Մուրադն Ազատին ասում է. «Вспомни слово нашего отца», որին վերջինս պատասխանում է. «Там, где мечом не пробьёшься, хлебом-солью всего добьёшься». Ավելի շուտ գիտեմ՝ ինչու հիշեցի: Երկար տարիների փորձը ցույց տվեց, որ քլնգելով հարց չի լուծվում, դրա համար ուզում եմ անցնել այլ մարտավարության: Սրանից հետո ՖԲ-ում խնդիր բարձրացնելուց հետո փորձելու եմ առաջնորդվել «Այն, ինչին քլնգոցով չես հասնի, փորձիր հասնել քաղցր խոսքով» սկզբունքով: 
Մարտավարությունը հետևյալն է. բարձրաձայնում եմ խնդիրը և խնդրանքով դիմում որևէ գերատեսչության ղեկավարի՝ խնդրին լուծում տալու ակնկալիքով:

Որպես առաջին քայլ՝ ուզում եմ դիմել Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին

Հարգելի՛ պարոն Բեգլարյան,

Գիտեմ, որ Դենդրոպարկ տանող 4 կմ-ոց ճանապարհը Ձեր գերատեսչության իրավասության տակ չէ: Բայց քանի որ Լոռու մարզում անիմաստ է որևէ մեկի վրա հույս դնել, խնդրում եմ Ձեզ հնարավորության դեպքում ասֆալտապատել ճանապարհի այն հատվածը, որը 1943թ.-ից այս կողմ չի ասֆալտապատվել: 
Հարգանքով՝ Կարեն Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել