Tert.am-ը գրում է.

«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը, ով օրեր առաջ ծեծի էր ենթարկվել, դեռ գտնվում է Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում և դեռ չի վիրահատվել:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Վարազդատ Խոցանյանի վիճակը կայուն ծանր է:

«Վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Բժիշկները սպասում են, որ վիճակն ավելի կայունանա, որպեսզի կարողանան վիրահատել նրան»,-ասաց Ալեքսանդրա Հարությունյանը՝ նշելով, թե ամենայն հավանականության առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում չեն վիրահատի:

Հիշեցնենք, որ «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը ծեծի էր ենթարկվել օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում և մի շարք կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել