Картинки по запросу ադրբեջան նախագահականԲաքվի բռնապետի քարոզչամեքենայի ստահոդ մեքենայություններից ամենատարածվածը և սիրելին թերևս այն կեղծ դրույթն է, ըստ որի հայերն իբր Արևելյան Հայաստանում (իրենց «եզրաբանությամբ»՝ Արևմտյան Ադրբեջանում) հայտնվել են Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո՝ բացառապես Գրիբոյեդովի նախաձեռնությամբ Պարսկահայքից կազմակերպված ներգաղթի շնորհիվ: 

Մեքենայության մեխանիզմը շատ պարզ է. միտումնավոր լռության են մատնվում 1828-ից առաջ Արևելյան Հայաստանում գրանցված պատմական անցքերը, որոնցից տարածքի էթնիկական պատկերի և ժողովրդագրության վրա ունեցած ազդեցությամբ ամենակարևորը Շահ Աբաս Ա-ի իրականացրած հայերի բռնագաղթն էր, և պատմության մեկնարկը տրվում է քարոզչական կեղծիքի՝ գիտակցության մեջ ներդրման առումով առավել հարմար ժամանակաշրջանից՝ ստեղծելով դրա իսկության պատրանք և թվացյալ անխոցելիություն: 

Ուշագրավ է սակայն, որ էթնիկական պատկերի առումով ներկայիս Ադրբեջանի «ամենախոցելի» տարածքներից մեկը հենց այդ երկրի սիրտը հանդիսացող Ապշերոնյան թերակղզին է՝ ներառյալ նաև Բաքու քաղաքը, որտեղ թյուրքական էթնիկ տարրը մինչև այդ քաղաքի խոշոր արդյունաբերական կենտրոն դառնալը գրեթե բացակայել է, մինչդեռ կովկասյան պարսիկների (թաթերի) հետ միասին հայերի կողմից այս տարածքները ավանդաբար զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունները հասնում են մինչև XV դար: 

Հայերի՝ Ապշերոնյան թերակղզու ավաններում և Բաքվում բնակվելու փաստի մասին XIX դարում ուշագրավ տեղեկություներ է հաղորդում նաև ռուս հայտնի արևելագետ Իլյա Բերեզինը, որի աշխատություններից մեկում առկա տեղեկությունը կցված է լուսանկարի տեսքով (Березин, И. Путешествие по Дагестану и Закавказью, Казань, 1849, с. 248):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել