Картинки по запросу կյուրեղյանՄոտս տպավորություն է ստեղծվում, որ մեր դատական համակարգն ու առհասարակ արդարադատության համակարգը, ժամանակակից ինտերնետային լեզվով ասած, իրենք իրենց թրոլինգի են ենթարկում: 
Էն Շանթ Հարությունյանի կողմնակից Հայկ Կյուրեղյանի համար մեղադրող կողմը 14 տարի է պահանջել, ու սա արդարացի տարակուսանք է առաջացնում: Եկեք հասկանանք, թե ինչու:

Իմ համեստ կարծիքով՝ Կյուրեղյանը բնավ էլ հերոս չէ, կամ էլ որ ասում են՝ «արժանապատիվ քաղաքացի» ու էլի եսիմինչ, ասեմ, որ նրա արարքի մեջ ոչ մի արժանապատվություն չկա: Փոխարենը կա եզություն ու ոչ ադեկվատ ու անպատասխանատու վարք: Բայց այսքանով հանդերձ՝ չեմ կարծում, որ Կյուրեղյանի արածն այնքան ծանր ու այնքան վտանգավոր զանցանք է, որ նրան ավելի մեծ սռոկ է հասնում, քան շատ մարդասպաններին: Ո՞ր օրգանով էր մտածում դատախազը՝ նման պատիժ պահանջելով, ինձ համար խորապես անհասկանալի է, բայց եկեք մի պահ ենթադրենք, որ հենց էսօրվանից դատախազությունը որոշել է կոշտ գործել օրինախախտների նկատմամբ:

Այդ պարագայում կարելի՞ է արդյոք ակնկալել, որ տրավմատիկ զենքով խուլիգանություն գործած Կյուրեղյանի համար 14 տարի պահանջելուց հետո ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով առևանգման համար Լիսկայի որդու համար պահանջելու են տենց մի 20 տարվա ազատազրկում: Ի՞նչ եք կարծում:

Ակնկալել կարելի է, բայց, ցավոք, բոլորս էլ գիտենք, որ ոչ միայն նման սռոկեր չեն պահանջվի (չէ՞ որ Տիգրան Խաչատրյանը մի հիանալի անձննավորություն է ու անգամ մեդալներ ունի Երկրապահի), այլև դեռ մե՜ծ հարց է, թե արդյո՞ք նա, այնուամենայնիվ, գոնե ինչ-որ սիմվոլիկ ազատազրկման կդատապարտվի:

Այ սա էլ կոչում եմ թրոլինգ կամ էլ, եթե ավելի ժողովրդական լեզվով ասենք, ապա մեր արդարադատության համակարգն ինքն իրեն է ձեռք առնում ու իր հետ նաև մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել