Image result for հայկ կյուրեղյանԱմենամեծ ցանկության դեպքում անգամ Հայկ Կյուրեղյանին չեմ կարողանա քաղբանտարկյալ անվանել: Հայկին եթե համարենք քաղբանտարկյալ, ուրեմն յուրաքանչյուր մարդու, ով հանրահավաքների ժամանակ տրավմատիկ զենքով կրակի աջ-ձախ ու ինչ-որ կոչեր անի, ուրեմն պետք է համարենք քաղբանտարկյալ:

Հայկի գործողություններն իռացիոնալ էին, ու նրա կարգավիճակը՝ որպես կալանավոր, արդարացված է: Իրավաբանական տեսանկյունից Հայկին կարող են 14 տարի ազատազրկման ենթարկել հանրային վայրում «Զենք» կիրառելու համար: Առաջին հայացքից նրա մոտ գնտվող տրավմատիկ կամ նույնիսկ խաղալիք զենքը նմանեցվում էր հրազենի «բաևոյ», ու դա կարող է ընկալվել ոպես հանրային վտանգավորություն ունեցող պայմաններում կիրառված զենք, որը կարող էր հանգեցնել անդառնալի իրավիճակի:

Զուտ մարդկայինով եթե նայենք, նրան այդ գործողությունների համար, որոնք, իմ կարծիքով, նա արել է՝ այս ամենի մասին որևէ պատկերացում չունենալով, 14 տարին շատ է:

Հ.Գ. Մյուս կողմից էլ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել