11903393_729731510488792_2108072879_nGalaTV.am-ը գրում է.

Բուլղարիան զրահատեխնիկա է տեղակայում Մակեդոնիայի հետ սահմանին՝ անօրինական ներգաղթյալների հոսքը կանխելու նպատակով 4 անցակետերի հսկողությունն ուժեղացնելու համար:

Այս մասին, ՏԱՍՍ գործակալության հաղորդման համաձայն,  հայտնել է Բուլղարիայի ՊՆ ներկայացուցիչ Նիկոլա Կարաիմովը: «Այս պահին մենք պատրաստվում ենք միայն ուժեղացնել պետական սահմանի վերահսկողությունը»,-հայտնել է նա:

Կարաիմովի խոսքերով, սահմանին կենտրոնացվել է 25 զրահամեքենա, սակայն անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելացվի: Միեւնույն ժամանակ,  ինչպես ընդգծել է Կարաիմովը, բանակը դեռեւս չի պատրաստվում ակտիվ միջամտություն ցուցաբերել:

2015թ.-ի ընթացքում Բուլղարիան ընդունել է շուրջ 15 հզր. փախստականների՝ մեծամասնությունը Սիրիայից:

Նշվում է, որ ներգաղթյալները գերադասում են Բուլղարիայի եւ Սերբիայի տարածքներով անցնել Հունգարիա, որտեղ, ի տարբերություն Բալկանյան երկրների, նրանց ժամանակավորապես գրանցում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել