11948204_729734403821836_198940723_nGalatv.am-ը գրում է.

ՌԴ պաշտպանության նախարարության սեփականության հարցերով վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան, ով  «Օբորոնսերվիս»-ի գործով հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել, Սուդոգոդսկի շրջանային դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Համաձայն դատարանի որոշման՝ Անատոլի Սերդյուկովի ղեկավարման ժամանակաշրջանում պաշտպանության նախարարությունում կաշառակերության գործով գլխավոր կասկածյալն ազատազրկման վայրից դուրս է եկել այսօր:

Դատավորը հայտնել է, որ նախկին պաշտոնյան անցել է անձի հոգեբանական վերափոխման անհատական դասընթացներ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կալանավայրի ղեկավարությունը, որտեղ Վասիլեւան պատիժը կրել է, նրան խորհուրդ է տվել պետությանը փոխհատուցել 216 մլն. ռուբլին, ինչն արել է նրա հայրը՝ գործարար Նիկոլայ Վասիլեւը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել