Ֆեյսբուքյան խմբերում նյութերի սպամ անելու մասին էլի եմ խոսել, բայց կուզենայի նորից անդրադառնալ այս թեմային:

Իհարկե, ինֆորմացիայի տարածման տեսնակյունից ֆեյսբուքի խմբերը միշտ էլ ամենահարմար հարթակը չեն եղել: Այնուամենայնիվ, խմբերն ավելի անարդյունավետ դարձան ֆեյսբուքի կողմից իրականացրած փոփոխություններից հետո:

Եթե հիշում եք, այն ժամանակ խմբում ընկերների կողմից պոստ անելիս ներքևի ձախ անկյունում երևում էր նյութի անունը կամ լինկը: Այսինքն՝ օգտատերը կարող էր տարածվող նյութի նկարագրությունում գրել նյութի վերանգիրը: 
Հետևաբար, պարտադիր չէր մտնել տվյալ խումբ՝ տեսնելու համար, թե մեր ընկերն ինչ նյութ է տեղադրում խմբերում: 
Սա նշանակում է, որ վերնագիրը տեսնողների առնվազն 5 %-ի մոտ տվյալ նյութը կարող էր հետաքրքրություն առաջացնել:

Այս պայմաններում տարածելուց հնարավոր էր գրել այնպիսի վերնագիր (նկարագրություն), որը միանգամից կգրավեր ընթերցողի ուշադրությունը. մոտավորապես՝ «Դուք կապշեք, եթե տեսնեք, թե ինչպես էր պարում Վազգենչիկը»: 
Փոփոխություններից հետո, երբ մեր ընկերները ՖԲ խմբերով ինչ-որ նյութ են տարածում, երևում է միայն խմբի և տարածողի անունը:

Այսինքն՝ այս պայմաններում խմբերում ինֆորմացիայի տարածման արդյունավետությունը գրեթե զրոյական է: 
Սա չի վերաբերում թիրախավորված խմբերին, երբ ընդգրկված են միայն բովանդակային հետաքրքրված մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել