Ի՞նչ հերոսներ եք փնտրում հանրապետության ներսում, «հերոս» կոչումը մեր հայրենիքում մենաշնորհային է, և մենաշնորհը պատկանում է ՀՀԿ-ական նախագահին, համ էլ չգիտե՞ք, որ «մարգարեները իրենց հայրենիքում ընդունելի չեն», սա Հիսուսի խոսքերից եմ մեջբերում: Ամեն առումով, կարծում եմ, որ մեր մեկուսացումը տարածաշրջանում, կարող է իսկապես մեզ համար կործանարար լինել և կարծում եմ, որ ազերական ոչխարներին էլ հայկական հովիվներ են պետք, դե եթե մենք էն մեծ խոսող ազգերից ենք, ապա կարծում եմ, որ մենք պետք է տարածաշրջանում թելադրող լինենք, ու մենք ենք ասելու ինչ և ինչպես: Ողջունում եմ բոլոր այն հերոսներին (նաև Րաֆֆի Հովհաննիսյանին), ովքեր գնում են «խոպան» (ինչպես մեկն էր արտահայտվել), ու կարողանում են խոպանացած հողը մեր ազգի համար բերրի դարձնել: Իհարկե, հեշտ է «համեստ հերոսների» կողմը քար շպրտելը, բայց սայլը տեղից տեղաշարժելն էլ ամեն մարդու բան չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել