14404441267knte-620x400Araratnews.am-ը գրում է.

Սեուլն ու Փհենյանը մի քանի ժամ տևած բանակցությունների ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Արդյունքը եղել է  6 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը, հաղորդել է “Ռենհալ” գործակալությունը:

Փհենյանը ցավակցություն է հայտնել ականի պայթյունից հարավկորեացի զինվորների մահվան կապացությամբ, իսկ Սեուլն էլ իր հերթին խոստացել է ԿԺԴՀ սահմանին դադարեցնել բարձրախոսով հաղորդումը:

ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի միջև լարվածությունը կտրուկ աճել էր հարավկորեացի զինվորների մահվան պատճառով, իսկ Հարավային Կորեան էլ առաջին անգամ վերջին 11 տարում միացրել էր սահմանին տեղակայած բարձրախոսները, որոնցով հյուսիսկորեական  հասարակարգի հասցեին քննադատական արտահայտություններ էր հնչեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել