11931627_729241283871148_332631148_nGalaTV.am-ը գրում է.

Հազարավոր մարդիկ կրկին շարժվում են դեպի Մակեդոնիա, այն բանից հետո, երբ այդ երկրի ոստիկանությունը Հունաստանի հետ սահմանը բացել է եւ կրկին թույլ է տվել փախստականներին մուտք գործել երկրի տարածք,- հաղորդում է BBC-ն:

Մակեդոնիան արտակարգ իրավիճակ էր հայտարարել երկրում եւ փակել էր իր հարավային սահմանը: Միեւնույն ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ էր կիրառել ներգաղթյալներին հետ մղելու համար:

Սակայն այժմ Գեւգելիայի անցակետը բաց է, եւ Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից Մակեդոնիա են ուղեւորվում հազարավոր փախստականներ: Մակեդոնիայից նրանք ավտոբուսներով կամ գնացքով մեկնում են Սերբիա կամ Եվրամիության երկրներ:

Մեծամասնությունն ուղեւորվում է դեպի հյուսիս, նրանք անցնում են Հունգարիայով: Կարմիր Խաչի ներկայացուցիչ Քորին Ամբլերի խոսքերով՝ Գեւգելիայի սահմանային անցակետի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր օգնության կարիք ունեն:

11912918_729241300537813_954595538_n

«Մենք փորձում ենք առաջնահերթությունը տալ ամենակարիքավորներին՝ վիրավորներին, փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին: Այնտեղ շատ երեխաներ կան, իսկ հիմա շատ շոգ է, եւ շատերն ուշագնաց են լինում տոթից, այդ թվում նաեւ տարեցները»,- ասել է նա BBC-իի հետ զրույցում:

Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում Մակեդոնիա – Բոսնիա սահմանն անցել է 5000 մարդ:

Մակեդոնիայի իշխանությունների տվյալներով՝ հունիսի կեսերից մինչեւ օրս Հունաստանից իրենց երկիր են մուտք գործել 42 հազար միգրանտներ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հունվարի սկզբից ընդհանուր առմամբ Հունաստան են մուտք գործել 160 հազար միգրանտներ, նրանցից 50 հազարը՝ վերջին ամսվա ընթացքում:

Մակեդոնիան եւ Սերբիան չեն համարվում ԵՄ-ի անդամ, սակայն ավելի հյուսիսում գտնվող Հունգարիան մտնում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Շենգենյան գոտու մեջ, որտեղ բացակայում է սահմանի վերահսկողությունը:

Դա նշանակում է, որ հասնելով Հունգարիա՝ փախստականները կարող են մեկնել ԵՄ անդամ ցանկացած երկիր առանց փաստաթուղթ ներկայացնելու: Հունգարիայի կառավարությունը միգրանտների հոսքի դեմ պայքարելու համար Սերբիայի սահմանին  4մ բարձրությամբ մետաղական արգելապատնեշ է կառուցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել