Այս ամառ Հայաստանում գրանցվեցին աննկարագրելի շոգեր։ Շատերը, առիթից օգտվելով, վայելեցին արևի յուրաքանչյուր ճառագայթ ու այն վերածեցին շքեղ արևայրուքի, իսկ մյուսները երազում են աշնան գալուստի և զով եղանակի մասին։ Աշխարհի այս անկյունների բնակիչներն այդ մասին երազել անգամ չեն կարող, նրանք ձյուն, մուշտակ և նույնիսկ անձրևանոց տեսել են միայն նկարներում։

ԲԱՐԲԱԴՈՍ

barbados

Վաղուց կարելի էր գուշակել, թե ինչու են Ռիհաննայի երգերը բարձրացնում տրամադրությունն ու ջերմաստիճանը։ Պատճառը, թերևս, երգչուհու ծննդավայրն է՝ Բարբադոս կղզին։ Ջերմաստիճանը ողջ տարին այստեղ գրեթե չի փոխվում (նույնիսկ ձանձրալի է). օդի ջերմաստիճանը 24-27 աստիճան է, ջրինը՝ 25-28 աստիճան։ Կարծիք կա, որ այստեղի կլիման երկարակեցության բանալին է։ Չէ՞ որ հենց Բարբադոսում էր ապրում կյանքի ամենաերկար տևողությամբ երկրորդ տղամարդը մոլորակի վրա՝ Ջեյմս Սիսնետը, ով ժամանակին նշել է իր  113-ամյակը։

ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

seishelas

Սեյշելներում եղանակի մասին զրույցներն անօգուտ զբաղմունք են։ Ինչի մասին կարելի է խոսել, եթե այստեղ տարին բոլոր 27 աստիճան տաք է։ Տեղաբնակները սիրով ձեզ կպատմեն, որ հենց Սեյշելյան կղզիներում է գտնվում այն դրախտային այգին, որտեղ Ադամը համտեսել է արգելված պտուղը։ Նայելով այս վայրի մշտապես ծաղկող այգիներին և տարատեսակ թռչուններին, որոնք այստեղ են գալիս ձմեռելու՝ այդ լեգենդին դժվար չէ հավատալ։

ԿՈ ՉԱՆԳ, ԹԱԻԼԱՆԴ

tailandkochang

Թաիլանդական 30 կիլոմետր ձգվող Կո Չանգի (թանգմանաբար՝ «Փղերի կղզի») բնակիչների բառապաշարում կա եղանակը բնորոշող ընդամենը երեք բառ՝ «շոգ», «անձրևային» և «սառնոտ»։ Որ ավելի լավ հասկանաք՝ դա մոտ պլյուս 28 աստիճանն է։ Հրաշալի այլընտրանք Պատտայայի և Պղուկետի համար։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂԶԻ

caboverde

Երբևէ աշխարհի գլխավոր ծովահենային կղզում վաճառել են ստրուկներ, իսկ այսօր բոլորն այնտեղ մեկնում են ինքնակամ և երազում մնալ հավերժ։ Կաբո Վերդեի չոր արևադարձային կլիման ապահովում է հաճելի 25 աստիճան ջերմաստիճան ամբողջ տարին։ Եղանակների փոփոխությունն այստեղ հետևյալ տեսքն ունի՝ ամառից՝ ամառ։ Միակ տարբերությունն այն է, որ հոկտեմբերից հունիս այստեղ փչում է քամի, որն իր հետ բերում է Սահարա անապատի փոշին։

ԴԱԼԼՈԼ, ԵԹՈՎՊԻԱ

dallol

Եթե որպես ամառ ընդունենք «հավերժ շոգ» հասկացությունը, ապա Երկրի վրա դժոխքի մասնաճյուղը եթովպիական Դալլոլ հովիտն է, որն իր անունը ստացել է՝  ի պատիվ տեղի քնած հրաբխի և հնագույն լքված բնակավայրի։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ սա Երկրի ամենաշոգ վայրն է՝ +34 ºC ստանդարտ ջերմաստիճանի բացարձակ ռեկորդով։ Այս վայրի բնապատկերները տպավորիչ են. կալիումի, մանգանի, երկաթի աղերը հայտնվել են տաք աղբյուրների մակերևույթին և գունազարդել տարածքը ծիածանի բոլոր գույներով։ Աստղաբանների խոսքերով՝ գրեթե այս տեսքն ունի Իոն՝ Յուպիտերի արբանյակը։

ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, ԻՍՊԱՆԻԱ

spain

Մի փոքր չափազանցված է, որ սիրելի Տեներիֆեն և Գրան Կանարիան հայտնվել են ամառային հավաքածուում։ Կանարյան կղզիներն Իսպանիայում անվանում են «հավերժական գարնան կղզիներ»՝  20-25 աստիճան ջերմաստիճանով։ Բայց ինչի՞ է պետք տոթ ամառը, եթե լողալ, արևայրուք ընդունել, հիանալ բնապատկերներով և շրջել նորաձև ամառային զգեստներով կարելի է նաև ավելի չափավորված և հաճելի կլիմայական պայմաններում։

ՄԱՅԱՄԻ, ԱՄՆ

usa

Պատահական չէ, որ համաշխարհային սելեբրիթիները Հարավային Ֆլորիդայի այս վայրը վերածել են մեծ «ամառանոցային համայնքի»։ Փախչել այստեղ հորդառատ անձրևներից, ձնաբքերից և եղանակային այլ տհաճ իրավիճակներից կարելի է տարվա 365-ից ցանկացած օր։ Ամենաանհեթեթ նվերը, որը կարելի է տալ տեղաբնակներին, գլխարկն ու ձեռնոցներն են։ Ավելի լավ է ձեզ հետ վերցնել մի քանի շապիկ, շորտեր և արևայրուքի քսուկ։

ՎԻՆԱ ԴԵԼ ՄԱՐ, ՉԻԼԻ

chili

Լատինամերիկյան ԶԼՄ-ներում և սերիալներում Չիլիի այս հայտնի առողջարանը կայուն կերպով զբաղեցնում է առաջին հորիզոնականը «կլիմայի տեսանկյունից ամենաբարենպաստ բնակության վայրերի» վարկանիշային աղյուսակում։ «Կատարյալ» նրան անվանում են տարին բոլոր տիրող 24 աստիճան ջերմության, մեղմ խաղաղօվկիանոսյան քամու և ռոմանտիկ մառախուղի համար։ Միայն մեկ ճշգրտում՝ ինչպես հին անեկդոտում. այստեղ արևայրուք է ընդունում  «մարդկության վերին խաղը»։

ԿԱՐԹԱԳԵՆԱ, ԿՈԼՈՒՄԲԻԱ

cartagena

Կարելի է պատկերացնել, թե որքան միօրինակ և տնտեսող տեսք ունի կոլումբիական ափագոտու բնակիչների զգեստապահարանը՝ շորտեր-շապիկներ-շորտեր-շապիկներ։ Իսկ ինչպես ապրել այլ կերպ, եթե պատուհանից այն կողմ մշտապես (!) 35 աստիճան է և արմավենիներ։ Զարմանալի է, բայց բավական է մեքենայով մի քանի ժամ քշել դեպի կոլումբիական մայրաքաղաք Բոգոտա, և դուք կհայտնվեք մոլորակի ամենաանձրևային և գորշ քաղաքներից մեկում։ Տեղաբնակները միմյանց բոլոր առիթներով նվիրում են նոր անձրևանոցներ։

ԹԱԻԹԻ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԼՈՆԵԶԻԱ

taiti

Ցուրտ եղանակին տաքանալու ամենարագ միջոցը Թաիթի կղզու լուսանկարները նայելն է։ Ակնթարթորեն տաքանում ես։ Տարբեր եղանակներին արված լուսանկարներում գտնել տասը տարբերություն գրեթե անհնար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել