Գիշերը մեր ընկերներից է, նրա հոգատար թևերի մեջ ենք գտնում մեր հոգիների անդորրն ու թափառող մտքերի հանգրվանը:
Տիեզերալույս աստղերի անհունությունը դյութում է մեզ, ու մենք ընկնում ենք խենթացնող հմայքի վայելքների մեջ, գիշերն այնքան խորհրդավոր է և անքննելի:
Փակվում են ակամա մեր հոգնած աչքերը, կտրվում, հեռանում են գորշ իրականությունից:
Գիշերը մենք առանձնանում ենք մեր մտքերի հետ: Փորձում ենք հասկանալ ինքներս մեզ, գիշերվա գրկում մենք փնտրում ենք ինչու-ները, բայց գիշերային խավարը կլանում է մեզ, մեկ-մեկ թույլ չի տալիս իրական աշխարհին բաց աչքերով նայել, այլ անպայման պետք է ինչ-որ պատրանք մտցնի իրականության մեջ, իսկ առավոտյան երբ արթնանում ենք....... Նորից այրված, փոշիացած զգացմունքներ, հույզեր, հույսեր ... նորից կարոտ ու նորից սեր ... քամի, անձրև, արցունքներ և այլն:
Հիմնականում լռություն է տիրում, բայց բավականին խորհրդավոր... Այս ժամերին մենք ավելի քիչ ենք խաբվում երկնքի կողմից, մենք տեսնում ենք սևը, մութը, որը բավականին բնորոշ է մեր կյանքին.... Մենք տեսնում ենք բազմաթիվ աստղեր, տեսնում ենք լուսինը: Իրականում աստղերից շատերը չկան, դա միայն մենք ենք տեսնում, իրականում լուսինը լույս չի արձակում, այդ ամենը միայն ձևական է, ամեն ինչ կեղծ է... Կեղծ է թե՛ առավոտը և թե՛ ցերեկը, միայն մի տարբերությամբ... Գիշերը մենք ավելի քիչ ենք խաբվում.... Նույնիսկ մարդիկ են իրանց դիմակները բացում այս ժամերին: Հազարավոր հանցագործներ, հարբեցողներ, թմրամոլներ և այլ նման տիպի մարդիկ գիշերը պարզ երևում են... Գիշերն ավելի պարզ է, քան առավոտը.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել