Բայց շատ «խորհրդանշական» է, որ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման նախօրեին Ռուսաստանը Հայաստանին դիմում է սահմանափակել նորվեգական ձկնատեսակի ներմուծումը: Էնպես չի, որ Հայաստանում բոլորը նորվեգական ձկնատեսակ էին սպառում, բայց հարցն էն է, որ զրկելով Հայաստանին էներգետիկ, տրանսպորտային ու էլի շատ ենթակառուցվածքների անկախությունից՝ Ռուսաստանը հիմա էլ սահմանափակում է Հայաստանի մենյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել