Մարդկային առաքինություններն ու բարոյականությունը, աստվածաշնորհ, հազարամյակների ընթացքում ձեռք բերած բոլոր ճշմարիտ արժեքներն ու Խորհուրդներն այսօրվա մարդու կողմից ընկալվում են որպես գիտության և իմաստության հակոտնյաներ՝ որպես մարդկության առաջընթացը խոչընդոտող, մարդուն առ միջնադարյան խավարն ուղղորդող գաղափարներ: Մարդուն Մարդ պահող բոլոր ճշմարիտ արժեքները մերժված, վանված ու մոռացության են մատնված: Խզվել է կապը մարդու և Աստծո միջև: Այս խզման հետևանքով կտրվել է նաև մարդու կապն իր Արարչաստեղծ Էության հետ: Մարդը, շնորհված լինելով Տիեզերքի գաղտնիքների իմացության, ճշմարտության որոնման ենթագիտակցական ձգտումներով, արդարության և կատարելության հաստատման նպատակադրությամբ, գեղեցկության ու մաքրության ներդրման փնտրտուքով և երկրի վրա որպես Աստծո ներկայացուցիչ հաստատվելու ու երկրային ներդաշնակության պահպանման առաքելությամբ, գահավիժել և վերածվել է զուտ նյութական աշխարհով սահմանափակված մի շահամոլ, ագահ ու ընչաքաղց արարածի, որի խնդիրը մեծ հաշվով միայն անձնական առավելագույն հաճույքներ ստանալն է: Կյանքի այսպիսի նպատակադրությունը հասցրել է նրան, որ ճշմարիտ Մարդկային Էությանը փոխարինելու են եկել անասնական բնազդներն ու անհագ մարմնավոր ցանկասիրությունները: 
Մարդը վեր է ածվել կենդանու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել