Ինչքան էլ թուրքական իշխանանական շրջանակները սատարում էին իրենց փոքրիկ եղբորը, քուրք հասարակությունը, մեղմ ասած, զզվանքով էին վերաբերվում ազերիներին: Հակառակ դրան ազերիները բոլոր պատեհ-անպատեհ առիթներով միշտ բարձրաձայնում էին իրենց մեծ եղբոր կողմից առկա հովանավորության մասին: Նախիջևանն էլ գոյատևում էր հենց Թուրքական զինուժի անմիջական ներկայության շնորհիվ: 
Այսօր, երբ երբեմնի հզոր եղբայրը հայտնվել է տխուր իրավիճակում, ազերիների մոտ սկսվել է խուճապը: Ազերիների լռությունը պատահական չի: Նրանք ոչ թե չեն ուզում կրկին քծնել մեծ եղբորը, այլ սարսափում են քրդական հարվածից: Նրանց երկրի ներքին լարվածությունը այնքան մեծ է, որ ցանկացած սխալ քայլը կարող է հանգեցնել այդ զիբիլանոցի վերջնական ոչնչացմանը: Քրդերի պլաններում կա նաև Ադրբեջանի հարավային տարածքների գրավումը:
Մյուս կողմից բավականին հետաքրքիր իրավիճակ է ձևավորվում Նախիջևանի շուրջ: Թուրքիան այս օրերին այնտեղից դուրս է բերել զգալի զինտեխնիկա, և դեպքերի հետաքրքիր զարգացումների դեպքում` հնարավոր է անվերադարձ: 
Այն, որ քրդերը կազմակերպված սցենարով մասնատում են Թուրքիան` բացահայտ է, այն որ դա անում են մեր պատմական հողերի վրա` նույնպես տեսանելի է: Դեպքերի սպասվելիք զարգացումների դեպքում Նախիջևանը դե ֆակտո դուրս է մնալու քուրքական վերահսկողությունից, իսկ ազերիների համար դառնալու է անհասանելի:
Դե պարզ է, որ մենք հարձակվող երկիր չենք, մենք քաղաքակիրթ, պաշտպանվող և պահանջատեր երկիր ենք: Ուղղակի խելքս չի կտրում, որ անգամ Նախիջևանի դեպքում նման զգուշավորություն ցուցաբերելով` երբևէ թուրքից կամ առավել ևս` քուրդից կկարողանանք Մերը հետ վերցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել