Այսօր լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի ծննդյան 75-ամյակը, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ։
Հասարակությունը միշտ հպարտացել ու հպարտ է Ձեզանով ու Ձեր՝ մտավորականին վայել զուսպ ու միևնույն ժամանակ խոսուն անձով։ Պահպանելով հայ թատրոնի ավանդույթները՝ Դուք քայլում եք ժամանակի հետ և այդ ժամանակի հետ էլ ստեղծում նորը, ժամանակակիցը՝ դառնալով հայ թատրոնի զարգացումն իրականացնողներից մեկը։

Ձեր դերակատարումները թե՛ կինոյում և թե՛ թատրոնում բերկրանքի բազմաթիվ պահեր են պարգևել մեզ։ Ձեր ստեղծած կերպարներից շատերն իրենց արժանի տեղն են գտել հայ թատերարվեստում։ Ձեր խաղացանկի հարուստ շտեմարանը սերմանում է բարին, գեղեցիկը, ապրելու և մաքառելու արժանապատիվ ուղին: Ձեր հարուստ կենսագրությունը վաղուց ձուլվել է հայ կինեմատոգրաֆիայի տարեգրության հետ։ Ամենամեծ գնահատականը տվել է ժամանակը, և այն է՝ վաստակած համաժողովրդական սերն ու հարգանքը։
Ծննդյան օրվա առթիվ կրկին շնորհավորելով Ձեզ` ցանկանում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ստեղծագործական նոր հաջողություններ՝ անսպառ ծափերի ուղեկցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել