big_3a42c562e

GalaTV.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Փաստաթղթում գրեթե հաշվի չեն առնվել Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները, այդ թվում՝ կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթը, որը, ըստ սահմանադրական փոփոխությունների ընդդիմադիրների, ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովելու համար է ներդրվել:

«Սա ավտորիտար ռեժիմ ստեղծելու սահմանադրություն էր և այդ տեսքով էլ մնացել է, իրենք ցանկանում են այդ համակարգը ստաբիլ սարքել, որ ոչ մի մարտահրավեր իրենց չնեղի, ու այդ առումով իրենք ոչ մի բան հաշվի չեն առնի, այդ թվում և Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Եթե ներսից ինչ-որ բան լինի, կարող է և հաշվի առնեն: Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովին, այս պահին դեռ պարզ չի, թե ոնց կլինի, հասկանալի է՝ իրենք մեծամասնություն ունեն, բայց եթե հանրության մոտ մոբիլիզացիա լինի, հնարավոր է և նաև ԱԺ-ում անկանխատեսելի զարգացումներ լինեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել