Դեռևս 20-րդ դարի սկզբին ամերիկացի քաղաքական գործիչ և գիտնական Դ. Շլեզինգերը գրում էր, որ կասպյան նավթի արդյունահանման համար «անհրաժեշտ է խաղաղություն տարածաշրջանում և դեպի Սև Ծով ձգվող նավթամուղ»: Իր հերթին, արևելագետ Ս. Տարասովը թեմայի շուրջ նկատում է .«Փողը լռություն է սիրում, նավթը` կայունություն»:

Ըստ իս, Հայաստանի արտաքին քաղաքականության սխալներից մեկը չափից ավելի պացիֆիզմն է: Տարածաշրջանում փող աշխատող BP-ն և մյուս տրանսնացիոնալ էներգետիկ ընկերությունները, որ հսկայական ազդեցություն ունեն արևմտյան քաղաքական էսթաբլիշմենթի վրա, բացի Ալիևի հետ լեզու գտնելուց, պետք է Երևանի հետ պայմանավորվեն ու երաշխիք ստանան, որ իրենց փողը Ադրբեջանի տարածքով անցնող նավթագազամուղերի միջոցով առանց խոչնդոտների ու առանց ընդհատումների տեղ հասնի:

Այսօր ունենք մի իրողություն, երբ Ադրբեջանն է խաղի կանոններ թելադրում` կայունության մասով: Մինչդեռ, մի փոքր ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ու BP-ներին ու նրանց աճեցրաց hi-level քաղաքական գործիչներին, նրանց լոբբիստտներին պետք է և հնարավոր է քննարկման սեղանի շուրջ նստեցնել...

Կարճ ասած` ափշերոնյան նավթից մենք մեր փայը պետք է ունենանք` որպես համաշխարհային շուկա այդ նավթի կայուն և անվտանգ տեղափոխման երաշխավոր:

Իսկ, թե դրա կապիտալիզացիան ինչ դրսևորում կունենա, դա արդեն հարցի մյուս կողմն է ու այլ քննարկման առարկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել