Картинки по запросу էրդողան թուրքիաԱյսօր Թուրքիան ապրում է երկու իրականությունների զուգահեռներում: Մի կողմից այն քայքայվում է քուրդերի սկսած տեղային մինի պատերազմի արդյունքում, մյուս կողմից իշխանությունները ներկայացնում են, որ իրավիճակը վերահսկվում է: 
Զարմանալի է, որ Թուրքիայի նման հզոր բանակ ունեցող երկիրը օր օրի զիջում է իր տարածքները այս պահին համենայնդեպս ոչ այդքան հզոր, բայց բավականին գրագետ գործող քուրդ զինյալներին: Այս պահին դեպքերի ընթացքը կանխորոշելը մեղմ ասած անհնար է, քանի որ աշխարհի գերտերությունները որևէ արձագանք չեն տալիս ընթացող գործողություններին: Սա ավելի քան տարօրինակ է, քանի որ տարածաշրջանում նոր, ագրեսիվ և ոչ մեկին չենթարկվող պետության առաջանալը չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Բնական է, որ կլինեն ներքին համաձայնություններ և սև գործարքներ, բայց այն, որ Թուրքիայի տարածքային ամբողջությունը խաթարող քաղծկեղի մետաստազները շատ արագ են տարածվում՝ այլևս իրականություն է: 
Բավականին տարօրինակ է թուրքական իշխանության պահվածքը այս պահին: 
Տարբերակ առաջին՝
Էրդողանը բացահայտ ցույց է տալիս, որ իր գերնպատակը նոր ընտրություններում մեծամասություն ապահովելն է , և ապա, պատժիչ գործողությունների միջոցով, երկիրը կայունության բնականոն հունի բերելը: Այս պարագայում կարծես թե ստեղծված իրավիճակը հենց Էրդողանին է ձեռնտու, քանի որ, ընդվզող տարածքներում ռազմական դրություն հայտարարելով, նա փաստացի ապահովում է ընտրություններում իր կուսակցության լիարժեք հաղթանակը: Իսկ դրանք հենց այն տարածքներն են, որտեղ իշխնությունները նախորդ ընտրություններում ֆիասկո են գրանցել: Այս պրիզմայով իրավիճակի դիտարկումից գալիս ենք այն եզրահանգման, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրելու:Ի վերջո, գուցե հենց դրանով է պայմանավորված իշխանությունների ոչ այդքան համարժեք պատասխանը քրդերի գործողություններին: Պարզից էլ պարզ է, որ ցանկության դեպքում, Էրդողանին այդքան էլ դժվար չի լինի արագ և ցուցադրական դաժանությամբ քորդական զինյալներին լռեցնելը:

Տարբերակ երկրորդ
Հնարավոր է նաև, որ Էրդողանը իրոք չի տիրապետում իրավիճակին, իսկ քրդերը իրականում ստացել են համապատասխան կենտրոններից Թուրքիան մասնատելու հրահանգը:Այս դեպքում Թուրքիային ոչինչ չի կարող օգնել, և, գործողությունների արդյունքում, այն կկորցնի իր տարածքների զգալի մասը: Այն, որ Թուրքիայի հարավ արևելյան հատվածը ամբողջությամբ գտնվում է քրդերի տիրապետության տակ՝ փաստ է, բայց չի կարելի մոռանալ նաև, որ և Անկարայում և Ստամբուլում և Թուրքիայում գրեթե ամենուր քուրդերը ևս հսկայական ուժ ունեն, չի կարելի անտեսել նաև, որ Թուրքիայի մշակութային, տնտեսակն, շոու բիզնեսյան, սպորտային և այլ ոլորտներում ևս քուրդերը հսկայական ներուժ և ներգրավվածություն ունեն: Այնպես որ, տարածքներ կորցնելուց, բացի, հնարավոր են նաև շատ ավելի լուրջ հետևանքներ:

Տարբերակ երրորդ
Մոտ օրերին հնարավոր են հսկայածավալ ձերբակալություններ, որի արդյունքում քրդական ընդվզումը հերթական անգամ կճնշվի

Ինչ փոփոխություներ կլինեն տարածաշրջանում, դժվար է ասել, սակայն պետք է պատրաստ լինեն դեպքերի ցանկացած զարգացման: ՈՒղղակի պետք չի անտեսել, որ նոր՝ Քրդական պետությունը ձևավորվում է մեր պատմական հողերի մի մասի վրա, իսկ սա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել