Ադեկվատությունը մեր հասարակության ամենաուժեղ կողմը չէ ու դա ցույց են տալիս վերջին դեպքերը: Մի կողմը արդարացնում են ոստիկանին, մյուսը՝ քիչ է մնում ցցի հանի:

Երկու կողմերն էլ ադեկվատության նշաններ ցույց չեն տալիս: Ոստիկանի արարքը դատապարտելի է, միանշանակ պետք է պատժվի, բայց ցցի հանել էլ չի կարելի, որովհետև ես հրեշտակներ չեմ տեսնում ցցի հանողների մեջ,ասեմ ավելին պղտոր ջրի մեջ պրոֆեսիոնալ ձկնորսների եմ տեսնում հիմնականում, իսկ մնացած մարդիկ էլ ուղղակի էմոցիաների վրա են:

Պապիկը ու առհասարակ ակտիվիստները պետք է հասկանան, որ հայհոյելով հարց չի լուծվում, հիմա, որ հայհոյանքի համար բերման ենթարկեին՝ պապին ավտոմատ կդառնար քաղհալածյալ:

Ինչ-որ մեկն էլ մայդանի իմիտացիաներ էր երեկ անում: Դե ինձ համոզեք , որ ընդեղ ակ տանելը պրովակացիա չէր:

Հ.Գ. Չկա մի տարբերակ որտեղ ոստիկանի արարքը արդարացվում է: Պրոֆեսիոնալ ոստիկանը պետք է գործեր օրենքին համապատասխան: Ընդհուպ մինչև բերման ենթարկեր, բայց չապտակեր:

Հ.Գ.Գ. Մայդանի կողմնակից ու մայդանի իմիտացիա անող իմ ծանոթներ ու ընկերներ: ԱՄՆ-ում ոստիկանին հայհոյող ակտիվիստին ի՞նչ կանեին: ԱՄՆ-ում անիմաստ ակտիվիստին հարվածող ոստիկանին ի՞նչ կանեին: Այս հարցերը պատասխան չեն ակնկալում ինքներդ ձեր մեջ քցեք բռնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել