Մեր երկրում տիրող քաոսի պատճառներից մեկն էլ այն է, որ հայը հանգամանքների բերումով սոցիալական էակ չէ: Մենք իրականում ունենք ոչ թե ժողովուրդ, այլ միայնակ մարդկանցից կազմված մարդկային բազմություն:
Մարդիկ չեն միավորվում իրենց դժգոհությունը համատեղ արտահայտելու, դժգոհության պատճառը վերացնելու ուղղությամբ պայքարելու համար: Սա ունի իր պատմական բացատրությունը:
Երկրի ճակատագրով մտահոգ իշխանությունները պիտի իրենց առջև նպատակ դնեին այս թերացումը վերացնել, ձիգ ու դիմադրող ազգ ստանալ, որպեսզի նաև արտաքին վտանգին դիմագրավելը հեշտ լիներ: Բայց ցավոք սրտի մեր իշխանությունները չեն կարողացել չտրվել գայթակղությանն ու չօգտվել ժողովրդի անկազմակերպ այդ վիճակից՝ անձնական-թիմային բնույթի իրենցը հարցերը կարգավորելու համար:

Վերջին շրջանում նկատվող խմորումները, սոցիալական և այլ հարցերի շուրջ հասարակական ակտիվությունը լավ նախապայման են ստեղծում մտավորականության կողմից գրագետ մարտավարություն կիրառելու դեպքում հային սոցիալականացնելու, միայնակության կաղապարից հանելու և ապա վերստին նրանից ձիգ, ինքնասեր, անհնազանդ /Մորիկ կայսեր բնութագրումն է/ ազգ ստանալու համար:

Որպիսին եղել ենք հազարավոր տարիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել