Համաշխարհային շուկայում այս օրերին շատ ակտիվ գործնթացներ են տեղի ունենում, ընդ որում, թե՛ դրական և թե՛ բացասական:
Այս ֆոնին կարելի է դրական գնահատել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության ճյուղերում գրանցված աճը` համապատասխանաբար` 17.7% եւ 2.3%-ով:

Ըստ հրապարակված տվյալների արդյունաբերությունում թողարկման աճ է գրանցվել սարքաշինության ենթաճյուղում, ուր աճի տեմպը կազմել է 36.1%, քիմիայի և դեղագործական արդյունաբերությունում` 14.0%, թեթև արդյունաբերությունում` 11.1%, սննդի արդյունաբերությունում` 4.1%, մետալուրգիայում` 2.7%:

Չնայած համաշխարհային շուկայում գների էական նվազմանը արտահանման աճ է գրանցվել հանքագործական ճյուղի հիմնական արտադրատեսակների՝ պղնձի և մոլիբդենի արտահաման ծավալներում: Արդյունաբերության և բացահանքերի ճյուղում ևս նկատվել է աճ, որի տեմպը կազմել է 43.0%, մշակող արդյունաբերության ենթաճյուղերից քիմիա և դեղագործական ենթաճյուղում` 9.5%, սննդի արտադրությունում` 7.6%, իսկ փայտամշակում ենթաճյուղում` 8.9%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել