Կյանքում ամենադժվարը սրտի գործն է: Սրտի վիրահատությունը շատ դժվար է, սպին էլ է դժվար լավանում (եթե, իհարկե, լավանում է), ամեն բաբախյունի հետ այն բացվում ու նորից ցավ է պատճառում:

Սա նկատի ունենալով` Մեթ Հյուսթոնը մի քանի «կանոն» է մշակել, որոնց հետևելով քեզ ցավ պատճառած մարդուն ավելի շուտ կմոռանաս, քան եթե փակվես սենյակումդ: Իհարկե, այս կանոններին պետք է հետևել միայն այն դեպքում, երբ իսկապես ցանկություն է առաջացել մոռանալ քո նախկին ընկերուհուն կամ ընկերոջը:

1. Ջնջեք բոլոր նկարները, որոնցում միասին եք:
2. Սոցցանցերում նրան spam/черный список գցեք ու ոչ մի դեպքում մի հետաքրքրվեք նրա նորություններով:
3. Թափեք նրա տված նվերները կամ եթե ափսոսում եք, աչքից հեռու մի տեղ պահեք:
4. Ավելի ակտիվ կյանք վարեք, քան երբևէ, նոր ծանոթություններ ձեռք բերեք, նոր վայրեր հաճախեք, օրինակ՝ գնացեք պարի, սպորտի… կամ մասնակցեք կամավորական աշխատանքների:
5. Շրջապատիդ խնդրիր՝ այդ մարդու մասին չխոսեն քեզ մոտ:
6. Ավելի շատ կոմեդիա նայիր, ոչ թե ռոմանտիկ կամ ինչ-որ լացելու կինո:
7. Սկսիր ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքինիդ:
8. Մի փորձիր հիշել ձեր անցկացրած լավագույն պահերը, այլ հիշիր վատերը:
9. Քեզ համար T-աձև աղյուսակ գծիր, մի կողմում գրիր նրա դրական, մյուսում բացասական կողմերը և կհամոզվես, որ բացասականը ավելի շատ է:

Թերևս այսքանը: Մի վհատվեք և հիշեք, որ ձեր իսկական կեսը դեռ ձեզ է սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել