Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց: Գաբրիել Գարսիա Մարկես

Ինչքան թեթև է արցունքի կաթիլը, բայց ինչքան մեծ ցավ է ինքն իր մեջ պարունակում... Արցունքները շատ դեպքերում արժեք չունեն, սակայն երբեմն շատ մեծ նշանակություն ունեն...
Երբեմն կնոջ գեղեցկությունը նրա աչքերի մեջ է, որոնք բացում են դեպի սիրտը տանող դուռը. այն վայրը, որտեղ ապրում է սերը..

Խորհրդավոր էր նրա ծնունդը: Նա ցավից է ծնվել, ուրեմն պիտի ցավի սև կաթիլ ու տառապանքի սև ցող լիներ, կարմիր լիներ, ինչպես ճիչ արյան,
կամ դեղին, ինչպես լեղին մորմոքի, սակայն նաև վճիտ, իբրև աստղի ցող: Երևի անհայտ իր ճանապարհին անցնում մարդկանց տաք սրտի միջով, այնտեղ է թողնում իր սևն ու լեղին, ալ ճիչը արյան և հետո միայն հասնում աչքերին: Ու չի զարմանում, որ սիրտը մարդու ճաքում է հանկարծ ու պատառոտվում...
Աչքերը թաց են, թաց և տխուր։ Արցունքոտ աչքերով նայում է, չգիտես էլ՝ ուր։ Ո՞վ է լացի պատճառը, ո՞ւմ դուր չեն գալիս նրա փայլող աչքերը, ո՞ւմ է խանգարում։ Պատճառները տարբեր են, հոգեվիճակն է նույնը։ Մեկ է, ինչ էլ լինի, աչքերն են տուժողը։ Թախիծ, տխրություն. այս զգացողություններն առաջանում են, երբ քեզ չեն հասկանում, խանգարում են իրագործել ցանկություններդ, դեմ են կանգնում նպատակիդ։ Փշրում են երազանքներդ։ Իրոք, դժվար է, երբ քեզ ոչ ոք չի հասկանում… Նա վազելով կգա ու կնստի կապույտ բազմոցին: Ժամերով լուռ կթերթի պատռված գրքի էջերն ու կսպասի իր ռոմանտիկ ֆիլմին, որ սկսվի, ու վերջում կարտասվի: Այս անգամ կրկին արցունքից լիճ կգոյանա ու ալիքը կզարկի աղջկա փայլուն կոշիկներին ու նորից կանհետանա: Աղջիկը կրկին կմոռանա կատարվածը, բայց արցունքի հետքերը բազմոցի վրա այս անգամ հավերժ կմնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել