Երկու օր առաջ նախկին «Կինոերևանի» մոտակայքում տեղի ունեցած կողոպուտի հեղինակը «Էլեկտրիկ Երևան»-ի և «Ոտքի, Հայաստան» շարժման ակտիվիստ Մխիթար Մխիթարյանն էր, ով թալանել էր պարսիկ զբոսաշրջիկի՝ նրա պարանոցից ձգել-պոկելով ոսկյա շղթա:

Թե քաղաքացիական և թե քաղաքական հանրահավաքների ժամանակ հաճախ ի հայտ են գալիս անձնական ամբիցիաները բավարարողներ: Հայրենասիրության քարոզները փաստացի սահմանափակվում էին միայն տեսախցիկների առաջ, իսկ վերոհիշյալ «փրկիչները» փաստացի շարքային «ջեպկիրներ» են:

Ցավոք, նմանների երեսից կարող է արժեզրկվել ցանկացած ծանրակշիռ քաղաքացիական շարժում:

Չի բացառվում, որ մի օր էլ կրիմինալ լրահոսը գլխավորի Շուշանյան Վաղինակը: Նամանավանդ վերջին շրջանում Վաղինակն իր խոսելաձևով, վարք ու բարքով ոչնչով չի տարբերվում շարքային ռազբոյնիկից: 
Բաղրամյանի դավաճանն իրականում հասարակ խուլիգան է, ով ամենակարևոր պահին դուրս եկավ քաղաքացիական շարժումից:

Թիմակցի «հերոսությունը» նախկին «Կինոերևանի» մոտակայքում, գուցե ինչ-որ տեղ Շուշանյանին չզարմացնի, քանզի արժեհամակարգային էական տարբերություն այս երկուսի մեջ գրեթե չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել